211652_close_icon
views-count55273 դիտում article-date 11:12 23-04-2020

Դանակով զինված ու դիմակավորված ավազակային հարձակում՝ Արթիկում. տուժողը կրել է 1 մլն դրամի վնաս

Երեկ` ապրիլի 22-ին, հերթական դիմակավորված ավազակային հարձակումն է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 01։00-ի սահմաններում Արթիկ քաղաքի Իսահակյան փողոցի բնակիչ՝ 31-ամյա Արմեն Ա-ն իրեն պատկանող Opel մակնիշի ավտոմեքենան տան դիմաց կայանելիս է եղել։ Երբ հետևի նստատեղից պայուսակը վերցրել է ու շրջվելով՝ այդ պահին իրեն են մոտեցել դիմակավոված 2 անձ ու դանակի սպառնալիքով հափշտակել պարանոցի ոսկյա շղթաներն ու թևնոցը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճիվաղներն իրենց սև գործն ավարտելուց հետո դիմել են փախուստի, սակայն այդ ընթացքում վնասել են նաև Արմեն Ա-ի ձախ ձեռքը։ Վերջինս կրել է մոտ 1 մլն դրամի վնաս։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արթիկի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Միմո Մխիթարյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ ոստիկանության Արթիկի բաժնում ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր