211652_close_icon
views-count67275 դիտում article-date 18:45 02-04-2019

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները վնասազերծեցին դանակով զինված ու դիմակավորված ավազակային հարձակում կատարողին, ում «սիրտը լահմաջո էր ուզում». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ ապրիլի 2-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով, ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են բերման ենթարկել Աբովյան քաղաքի Չափիչի փողոցի բնակիչ, 28-ամյա Կորյուն Մխիթարյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամյանը, վերջինս կասկածվում է, որ երեկ՝ ապրիլի 1-ին, գիշերը ժամը 05:00-ի սահմաններում Երևան քաղաքի կենտրոն վարչական շրջանի Կորյունի փողոցի 11 հասցեում գործող արագ սննդի կետում դանակի սպառնալիքի տակ կատարել է ավազակային հարձակում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կատարված ավազակային հարձակման մասին սննդի կետի աշխատակիցները, չգիտես ինչու, չէին տեղեկացրել իրավապահներին, իսկ տեղեկությունները Երևան քաղաքի ոստիկանության քրեական հետախուզության բաժնում օպերատիվ տվյալներով են ստացված եղել ու դանակով զինված ու դիմակավորված ստահակին հայտնաբերելու և վնասազերծելու օպերացիան ղեկավարել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանը: Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունում պետք է պարզվի նաև, թե ինչի համար սննդի կետի աշխատակիցները չեն դիմել իրավապահներին ու նրանք իրենց այդ քայլով կծնեին նոր հանցագործություն կամ հանցագործություններ, քանի որ հանցագործը, մնալով անպատիժ, չէր բացառվում, որ կաներ մեկ այլ հանցագործություն, մինդեռ ոստիկանության Երևան քաղաքի վարչության աշխատակիցները, ցուցաբերելով բարձր պրոֆեսիոնալիզմ, բացահայտեցին ոչ միայն ծանր հանցագործությունը, այլև վնասազերծեցին կասկածյալին: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր