211652_close_icon
views-count19259 դիտում article-date 12:49 14-11-2022

Ատրճանակին նմանվող առարկայով ու դանակով զինված դիմակավորված ավազակային հարձակում Արարատի մարզում․ ժամանել է մարզի ոստիկանապետը

Երեկ՝ նոյեմբերի 13-ին, դիմակավորված, զենքին նվանվող առարկայով ու դանակով զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։10-ի սահմաններում Երևանի բնակիչ 44-ամյա Մուրադ Փ․-ն ոստիկանության Մասիսի բաժին հայտնել է, որ նախորդ օրը, ժամը 18։30-ի սահմաններում Երևանում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատավայրի դիմացից իրեն անծանոթ 3 հոգի նստել են իր կողմից որպես տաքսի շահագործվող Nissan Tida մակնիշի ավտոմեքենան և պատվիրել են, որպեսզի գնան Այնթափ գյուղ՝ հետադարձով։ 

Հասնելով ժողովրդին հայտնի բանվորի արձանի տարածք, հիմա արդեն «Առաջին մասի» օղակաձև խաչմերուկ, հետևում նստած ուղևորներից մեկն ասել է, որ՝ գնանք Վարդաշեն թաղամաս։ Հասնելով նշված թաղամասի 6-րդ փողոց՝ ուսումնարանի մոտ, նրանցից մեկն իջել է այդ վայրում, մյուսն էլ Վարդաշենի 6-րդ փողոցում։

Այնուհետև իր կողքին նստած ուղևորը պատվիրել է գնալ Այնթափ գյուղ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  հասնելով Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի  «Միր» սուպերմարկետի մոտ, ուղևորը գնումներ կատարելու պատրվակով, իջել է ավտոմեքենայից, ապա վերադարձել և շարժվել են Այնթափ գյուղի օղակաձև խաչմերուկի ուղղությամբ։ Արդեն այդ վայրում ուղևորն ասել է, որպեսզի ավտոմեքենան կանգնեցնի, քանի որ ցանկացել է բնական կարիքները հոգալ։

Մուրադ Փ․-ն մի քանի րոպե սպասելուց հետո, տեսնելով, որ ուղևորը չի վերադառնում, իջել է ավտոմեքենայից և սկսել է որոնել նրան։ Այդ ժամանակ 2 դիմակավորված անձինք դաշտամիջյան հատվածից մոտեցել են իրեն, որոնից մեկի ձեռքին եղել է դանակ, իսկ մյուսի ձեռքին՝ ատրճանակին նմանվող առարկա։ 

Նշված անձինք սպառնալիքով պահանջել են, որպեսզի նա իր մոտ եղած գումարներն ու եթե ոսկի էլ ունի՝ տա իրենց։ Ու սպառնալիքի տակ նա ատրճանակին նմանվող առարկայող սպառնացող անձին տվել է իր ոսկյա շղթան խաչով, ոսկյա մատանին, իսկ դանակով սպառնացող անձը ավտոմեքենայի սրահի խցիկից հափշտակել է այնտեղ եղած մոտ 79 հազար դրամը, ապա դիմել են փախուտի։

Ահազանգով ժամանել են ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, ոստիկանության Մասիսի բաժնի պետ Վահագն Գրիգորյանը, ինչպես նաև՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Ու մինչ քննիչները դեպքի վայրի զննություն էին կատարում տուժածի հետ, ոստիկանության Արարատի մարզային վարչության և ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները պարզել են, որ դիմակավորված անձանցից մեկը Արարատի մարզի բնակիչ 31-ամյա տղամարդ է։

Ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ նշված անձին, մյուս հանցակիցներին, ինչպես նաև՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ 

Դեպքի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր