125277 դիտում
10:01 23-04-2020
Հանվում են միջմարզային տեղաշարժի սահմանափակումը, վերացվում են անցակետերը. Պարետի նոր որոշումը
Նոր որոշմամբ (https://www.gov.am/files/docs/4024.pdf) փոփոխություններ և լրացումներ են կատարվել արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված՝ ՀՀ ողջ տարածքում ազատ տեղաշարժի իրավունքի և տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ ժամանակավոր սահմանափակումների կարգավորումներում, որոնք ուժի մեջ են մտել ապրիլի 22-ից՝ ժամը 23:59-ից:
Այսպես, հանվում է [b]միջմարզային տեղաշարժի սահմանափակումը[/b] և[b] վերացվում են անցակետերը[/b]: Փոխարենը՝ ուժերը կենտրոնացվելու են այլ սահմանափակումների նկատմամբ ուժեղացված վերահսկողություն իրականացնելու ուղղությամբ: Առաջնորդվելու ենք նաև առանձին համայնքներում վարակի տարածման ռիսկայնության աստիճանից կախված հատուկ ռեժիմներ սահմանելու տրամաբանությամբ: Պահպանվում են անձանց տեղաշարժի և հանրային տրանսպորտի հետ կապված մնացած սահմանափակումները:
Հանվել են [b]տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ[/b] ժամանակավոր սահմանափակումները: Մասնավորապես՝
Մշակող արդյունաբերության հատվածում՝
Պոլիգրաֆիական գործունեություն
Թունաքիմիկատների և այլ ագրոքիմիական նյութերի արտադրություն
Քարի սղոցում, մշակում և հարդարում
Մետաղե շինարարական կոնստրուկցիաների արտադրություն
Էլեկտրահաղորդալարերի միացման սարքվածքների արտադրություն
Պատրաստի մետաղե արտադրատեսակների, մեքենաների և սարքավորանքի նորոգում
Արդյունաբերական մեքենաների և սարքավորանքի տեղադրում
Մեծածախ առևտուր, մանրածախ առևտուր, ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգում հատվածում՝
Մեծածախ առևտուր վարձատրությամբ կամ պայմանագրային հիմունքով, բացառությամբ՝ մի քանի ենթատեսակների
Գյուղատնտեսական մեքենաների, սարքավորանքի և պահեստամասերի մեծածախ առևտուր
Հանքարդյունաբերության, շինարարության և քաղաքացիական շինարարության համար մեքենաների մեծածախ առևտուր
Ոչ մասնագիտացված խանութներում մանրածախ առևտրի որոշ տեսակներ
Տեղեկատվություն, կապ հատվածում՝
Գրքերի հրատարակություն
Հեռուստատեսային ծրագրերի արտադրություն, հետարտադրական գործունեություն և տարածում
Անշարժ գույքի հետ կապված գործունեություն հատվածը
Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն հատվածում՝
Տեխնիկական փորձարկումներ և վերլուծություններ
Գիտական հետազոտություններ և փորձարարական մշակումներ բնական և տեխնիկական գիտությունների բնագավառում
Վարչարարական և օժանդակ գործունեություն հատվածում՝
Ձեռնարկատիրական գործունեությանն օժանդակող վարչարարական և լրացուցիչ այլ գործունեություն այն ընկերությունների մասով, որոնց գործունեությունը սահմանափակված չէ
Սպասարկման այլ ծառայություններ հատվածում՝
Արհեստակցական միությունների գործունեություն
Համակարգիչների և կապի սարքավորանքի նորոգում
Կենցաղային էլեկտրոնային սարքվածքների նորոգում
Կենցաղային սարքերի, տնային այգեգործական գույքի նորոգում
Սահմանված են նաև առանձին գործունեության տեսակների դեպքում սանիտարահամաճարակային անվտանգության, ինչպես նաև այլ կանոններ:
«Մանածագործվածքի վերջնամշակում», «Հագուստի արտադրություն», «Կոշիկի արտադրություն», «Էլեկտրական սարքավորանքի արտադրություն», «Կահույքի արտադրություն» և «Սպորտային ակումբների գործունեություն» ենթատեսակների, ինչպես նաև այլ առանձին դեպքերի համար կարող է դիտարկվել սահմանափակումներից բացառություն կիրառելու հնարավորությունը:
Բացառություն ստանալու դիմում-հայտը կարող եք ներկայացնել առցանց՝ https://covid19.gov.am/hy կայքի միջոցով:
Նմանատիպ նյութեր
2935 դիտում
18:37 29-08-2016
Ավարտվեցին Միջմարզային առաջնությունները. հայտնի են նաև Նարդու Միջմարզային գավաթի հաղթողները
9274 դիտում
09:02 26-11-2020
Ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումը կհանվի. «Ժամանակ»
Այս բաժնից
460 դիտում
18:46 14-11-2024
Գրետա Թունբերգն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
607 դիտում
18:33 14-11-2024
Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Ուրուգվայի նախագահին
493 դիտում
18:08 14-11-2024
Կայացել է Երևանի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստը