«Հայփոստ»-ի կառավարումն անցել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը
«Հայփոստ»-ի կառավարումը 14 տարվա հավատարմագրային կառավարումից հետո անցել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։
««Հայփոստ»-ի կառավարման դիտորդ խորհրդի որոշմամբ Հայկ Կարապետյանը նշանակվել է «Հայփոստ»-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։ «Հայփոստ»-ը նախարարության կողմից դիտարկվում է որպես ռազմավարական նշանակության կառույց, և առաջիկայում նոր ղեկավարից սպասում ենք փոստի զարգացման ռազմավարություն՝ նոր քաղաքացիակենտրոն սկզբմունքներով։ Պրն․ Կարապետյանին հաջողություն եմ մաղթում։ Ի գո՛րծ, դեպի նորանոր ձեռքբերումներ,- գրել է Արշակյանը։
«Հայփոստ»-ը«Կոնվերս Ինվեստ» ընկերության հավատարմագրային կառավարմանն է հանձնվել կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի որոշմամբ։


