211652_close_icon
views-count786 դիտում article-date 22:48 21-04-2020

«Բարսելոնան» մտադիր է խաղացողների աշխատավարձերը կրճատել նաև հաջորդ մրցաշրջանում

«Բարսելոնան» կարող է նորից կրճատել խաղացողների աշխատավարձերը: Կատալոնական ակումբը ստիպված է բյուջեն կրճատել 200 մլն եվրոյով, որպեսզի կորոնավիրուսային ճգնաժամից հետո պարտքերի տակ չընկնի: Այդ իսկ պատճառով «Բարսան» խաղացողներին կարող է խնդրել աշխատավարձերը կրճատել ոչ միայն այս մրցաշրջանի մնացած հատվածի համար, այլև՝ ամբողջ հաջորդ տարին: Առայժմ «Բարսելոնայի» բոլոր խաղացողները աշխատավարձերի 70 տոկոսանոց կրճատմանն են գնացել՝ կորոնավիրուսի պատճառով Իսպանիայի առաջնության դադարեցման ընթացքում:

Նմանատիպ նյութեր