211652_close_icon
views-count2844 դիտում article-date 16:42 22-10-2016

«Ռեալի» խաղացողների աշխատավարձերը աճել են 31,4 մլն եվրոյով

2016 թվականին «Ռեալի» խաղացողների աշխատավարձերի ծավալը աճել է 31,4 մլն եվրոյով: Դա կապված է նրա հետ, որ ակումբն արդեն երկարաձգել է պայմանագրերը մի շարք խաղացողների հետ (Կրոս, Մոդրիչ) և մի քանի առաջատարների հետ (Վասկես, Ռոնալդու, Բեյլ,, Իսկո) շուտով կերկարաձգվի: Արքայական ակումբը ստիպված է բարձրացնել իր խաղացողների աշխատավարձերը, որպեսզի նրանց ետ պահի Անգլիա տեղափոխվելու ցանկությունից: Պատճառը անգլիական ակումբների հեռարձակման իրավունքների վաճառքի նոր գործարքն է, որը շեշտակի ավելացրել է նրանց եկամուտները:

Նմանատիպ նյութեր