1240 դիտում
20:38 21-04-2020
Արցախի համար անընդունելի տարբերակ է ԼՂ խնդրի լուծման փուլային փաթեթը, այն հակասում է հայության շահերին. Արցախի ԱԺ փոխնախագահը՝ Լավրովի հայտարարության մասին. Tert.am
Արցախի համար անընդունելի տարբերակ է ԼՂ հիմնախնդրի լուծման փուլային փաթեթը, այն չի արտահայտում այն իրավիճակը, որն այսօր գոյություն ունի, և հակասում է հայության շահերին: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2020/04/21/Vaham-balayan/3269171?fbclid=IwAR2fxsaNigW7d2EN8VfPo02kIdPuI69ETPJdtBHEQs90-3hxyELkwthmPV8]Tert.am-[/url]ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը՝ անդրադառնալով ՌԴ արտգործնախարար Սեգեյ Լավրովի այն հայտարարությանը, թե «Ղարաբաղյան հակամարտության հարցով բանակցությունների սեղանին փուլային տարբերակն է դրված»:
«Մենք անհրաժեշտություն չունենք մտնելու մի բանի մեջ, որի մասին շատ տեղեկացված չենք: Արցախյան կողմը բանակցային գործընթացի նրբություններին տեղյակ չէ: Մենք ավելի շատ տեղեկություն ենք ստանում զանգվածային լրատվամիջոցներից, և շատ դժվար է որևէ կարծիք հայտնել՝ ինչ են քննարկում կամ ինչ չեն քննարկում: Առանց արցախյան կողմի մասնակցության՝ թե որ երկրի արտգործնախարարն ինչ է հայտարարում, ինչ է ասում, իր գործն է, մենք փաստերի մեջ չկանք: Երբ Արցախի ժողովրդի կողմից ընտրված իշխանությունները կմասնակցեն այդ գործընթացներին, այն ժամանակ մենք կարող ենք այս կամ այն հարցի վերաբերյալ տեսակետ ներկայացնել»,-ասաց Բալայանը:
Հարցին՝ հայկական կողմն Արցախին չի՞ տեղեկացնում քննարկումների ընթացքի վերաբերյալ, Բալայանն ասաց, թե ինքը՝ որպես ԱՀ ԱԺ փոխնախագահ, նման տեղեկություն չունի: «Ես տեղակացված չեմ՝ ընդհանուր առմամբ քննարկվո՞ւմ է, թե՞ չի քննարկվում: Նման պայմաններում կարծիք ասելն ավելի շատ ենթադրությունների դաշտում կլինի»,-ասաց նա:
Հարցին՝ ինչպե՞ս է գնահատում այն հանգամանքը, որ ԼՂ հիմնախնդրի փուլային լուծման մասին հայտարարություն է անում ՀՀ ռազմավարական դաշնակից ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի՝ ՌԴ-ի արտգործնախարարը, Բալայանը պատասխանեց.
«Դիվանագիտության մեջ այսպիսի բան կա՝ կարող մի բան ասվել, հակառակն՝ արվել: Ես վստահ չեմ կարող ասել՝ ՌԴ արտգործնախարարն ինչ նպատակ է հետապնդել այդ հայտարարությամբ, կամ այն ո՞ւմ է ուղղված: Եթե բանակցային գործընթացի նրբություններին տեղյակ չես, դժվար է ասել՝ այս կամ այն պաշտոնյան, որն անմիջականորեն մասնակից է այս գործընթացին, ինչ նպատակ է հետապնդում: Համենայն դեպս, մենք նման հայտարարությունները մերժել ենք, հիմա էլ ենք մերժում, ինչ փուլային տարբերակի մասին կարող է խոսք լինել: Ես կարծում եմ՝ դա տարիներ առաջվա զրույցն է, որ անընդհատ խոսվում է, և որն անընդունելի է»,-ասաց Վահրամ Բալայանը:
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2020/04/21/Vaham-balayan/3269171?fbclid=IwAR2fxsaNigW7d2EN8VfPo02kIdPuI69ETPJdtBHEQs90-3hxyELkwthmPV8]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
3877 դիտում
09:01 05-05-2020
Փուլայի՞ն, թե՞ փաթեթային տարբերակ. Զատուլինը՝ Լավրովի հայտարարության մասին. «Ժողովուրդ»
Այս բաժնից
706 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
580 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
532 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին