211652_close_icon
views-count52432 դիտում article-date 20:10 21-04-2020

Բողոքի ցույց Վանաձորում. «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցները պահանջում են թույլատրել իրենց աշխատել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 21-ին, Վանաձորի «Գլորիա» կարի արտադրա,մասի աշխատակիցները շուրջ 1 ամիս տեւած հարկադիր պարապուրդից հետո վաղ առավոտյան գնացել են աշխատանքի: Ժամեր անց արտադրամաս են ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները՝ վարչության պետ Տիգրան Կարապետյանի գլխավորությամբ: Իրավապահները տեղեկացրել են, որ գործարանի ղեկավարությունն ու աշխատակիցները խախտում են պարետի որոշումը: Մի շարք աշխատակիցների նկատմամբ արձանագրություն է կազմվել: Վարչական վարույթ է հարուցվել նաեւ տնօրենի նկատմամբ: Իրավապահների հորդորներից հետո, ի նշան բողոքի, ֆաբրիկայի աշխատակիցները ոտքով հասել են Հայքի հրապարակ, պահանջելով թույլատրել իրենց աշխատել: Տնօրեն Բագրատ Դարբինյանը աշխատակիցներին հորդորել է դադարեցնել բողոքի ակցիան: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր