211652_close_icon
views-count111404 դիտում article-date 22:04 20-04-2020

ՀՔԾ քննիչի կազմած գործից պարզվում է՝ Կոշի գաղութում գտնվող մեղադրյալը այդ կարգավիճակով կարողացել է առեղծվածային ձևով գաղութից դուրս գալ և Երևանում կաշառք տալ գաղութի պետին. այստեղ են ասում՝ աշխարհ կանգնի, իջնող կա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի փաստաբանների պալատի փաստաբան Մասիս Մելքոնյանը պաշտպանում է «Կոշ» քրեակատարողական հիմնարկում իր պատիժը կրող Հայկ Կարապետյանի շահերը, ով մեղադրվում է կամ, այսպես ասած, կասկածվում է Կոշի գաղութի պետ Լյովա Բաղդասարյանին կաշառք տալու մեջ: Այսօր՝ ապրիլի 20-ին, Երևանում գործող «ՄՄ» իրավանաբանական գրասենյակում նշված խնդրի վերաբերյալ զրուցեցինք փաստաբան Մ. Մելքոնյանի հետ: Զրույցից տեղեկացանք, որ Հայաստանի հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող, քննիչի կողմից կազմված քրեական գործը եթե ուղարկենք ամերիկյան հանրահայտ կինոարտադրություն, ապա մի այնպիսի ֆանտաստիկ ֆիլմ կնկարահանեն, որը գուցե նաև արժանանա Օսկարի: Պարզվում է, որ Հայկ Կարապետյանը, գտնվելով Կոշի գաղութում, կարողացել է Երևան քաղաքի Արմենակյան փողոցում Կոշի գաղութի պետ Լ. Բաղդասարյանին կաշառք տալ: Այստեղ են ասում՝ աշխարհ կանգնի, իջնող կա: Փաստաբան Մ. Մելքոնյանը հայտնեց, որ և՛ ինքը, և՛ իր գործընկեր, փաստաբանների պալատի փաստաբան Գեորգի Մելիքյանը արդեն այսօր դիմել են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին և հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանին, հավատալով, որ նրանք կառաջնորդվեն օրենքի տառին համապատասխան, ինչպես որ առաջնորդվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահագն Մելիքյանը, ով բավարարել է իրենց միջնորդությունը և Հ. Կարապետյանը գրավով ազատ է արձակվել: Մենք հավատում ենք նաև դատավոր Դավիթ Բալայանի անաչառությանը, ով վարույթ է ընդունել գործն, ըստ էության, քննելու համար: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր