211652_close_icon
views-count1715 դիտում article-date 23:28 20-04-2020

Ուկրաինայում Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված բազմաթիվ միջոցառումներ են իրականացվում

Կորոնավիրուսի համաճարակը ընդամենը փոխեց Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ձևաչափը, այս մասին [url=https://ua-report.info/2020/04/20/105/]AnalitikaUA.net[/url]— ին տեղեկացրեց Ուկրաինայի հայերի միության գործադիր տնօրեն Հովակիմ Հարությունյանը: Նրա խոսքով՝ նախագծերը տեղափոխվել են ինտերնետային տարածք և լրատվամիջոցների դաշտ: «Մի շարք քաղաքների փողոցներում կտեղադրվեն բաններներ, բիլբորդներ, սիթիլայթեր եւ այլ տեղեկատվական նյութեր Հայոց ցեղասպանության մասին: Տեղի է ունենալու Պատմական գիտությունների թեկնածու, Ուկրաինայի հայերի միության պատմա-մշակութային կոմիտեի ղեկավար Դավիթ Դավթյանի օնլայն դասախոսությունը։ Բացի այդ Հայոց Ցեղասպանության մասին վիդեոնախագծի ստեղծմանը կմիանան հայ համայնքի մի շարք ականավոր գործիչներ։ Հուշարձանների մոտ ծաղիկներ խոնարհելու ավանդական արարաողությունը կանցկացվի կարանտինի բոլոր կանոնները պահպանելով» — ամփոփեց նա: Ավելի վաղ հաղորդվել է, որ Բերդյանսկի հայերի միությունը խաչքար է տեղադրել: Հայտնի է, որ 2015 թվականից Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանի նախաձեռնությամբ երկրում տեղադրվել է 20 խաչքար: Հիշեցնենք, որ «Дякуємо за шанс розквітнути знову. Вірмени» («Շնորհակալություն նորից ծաղկելու հնարավորության համար. հայեր») սոցիալական հոլովակն անցած տարի հեռարձակվել է ուկրաինական ավելի քան 30 հեռուստաալիքներով:

Նմանատիպ նյութեր