2593 դիտում
22:59 23-04-2019
Ուկրաինայում անցկացվում են Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ
Ուկրաինայի հայկական տարածաշրջանային համայնքները Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ ծրագրել եւ բազմաթիվ թեմատիկ եւ հիշատակի միջոցառումներ են իրականացնում, հաղորդում է [url=http://ua-report.info/news/owkrainayowm_teghi_e_ownenowm_hayoc_ceghaspanowtyan_104_rd_tarelicin_nvirvac_mijocarowmner/2019-04-23-2160#]AnalitikaUA.net[/url]-ը:
Ապրիլի 23-ին Լուցկում տեղի ունեցավ խաչքարի օծման արարողություն: Հուշարձանի բացմանը մասնակցում էին տեղական իշխանությունների, Ուկրաինայի հայերի միության եւ տարածաշրջանի հայ համայնքի ներկայացուցիչներ: Խաչքարի օծումն իրականացրեց Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ եպիսկոպոս Մարկոս Հովհաննիսյանը:
Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանի ուղերձը միջոցառման մասնակիցներին ընթերցեց ՈՒՀՄ փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը
Ապրիլի 23-24-ը միջոցառումների ծրագրում ներառված են կլոր սեղաններ, թեմատիկ ցուցահանդեսներ, հիշատակի երեկոներ, ֆլեշ մոբեր, երթեր, ծառատունկ, 1915 թվականի իրադարձությունների մասին վավերագրական եւ թեմատիկ ֆիլմերի դիտումներ եւ մի շարք այլ միջոցառումներ:
Ապրիլի 24-ին Ուկրաինայի բոլոր հայկական եկեղեցիներում Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված հիշատակի եւ բարեխոսական աղոթքներ կկատարվեն:
Ուկրաինական քաղաքների փողոցներում, որտեղ ներկայացված է հայկական համայնքը, տեղադրվել են բաներներ, բիլբորդներ, սիթիլայթեր եւ Հայոց ցեղասպանության մասին այլ սոցիալական տեղեկատվական նյութեր:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանի նախաձեռնությամբ 2015 թվականից երկրի տարբեր շրջաններում բացվել է ավելի քան 20 խաչքար:
Նմանատիպ նյութեր
5667 դիտում
21:30 06-12-2017
Ուկրաինայում Սպիտակի երկրաշարժի տարելիցին նվիրված միջոցառումներ են անցկացվում
7443 դիտում
23:30 24-04-2018
Ուկրաինայում անցկացվել են Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
868 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
883 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»