83205 դիտում
11:32 15-06-2023
Հայաստանի նորանկախ պատմության մեջ առաջին անգամ ՀՀ Գլխավոր դատախազի հրամանով դատախազության պաշտոնյան իր կատարած արարքի համար ազատվել է աշխատանքից․ դե հիմա ասեք՝ թե դատախազությունում իրավիճակ չի փոխվել․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այն, որ Հայաստանի նորանկախ պատմության մեջ մամուլը բազմաթիվ դեպքեր է հրապարակել, որոնց էպիկենտրոնում եղել են գլխավոր դատախազության պաշտոնյաներ, ու ոչ մի անգամ այդ պաշտոնյաները պատասխանատվության չեն ենթարկվել, վերադասը ձևական իրականացրել է ծառայողական քննություն, դա անհերքելի փաստ է։ Նույնիսկ եղել են դեպքեր, երբ դատախազության պաշտոնյան վերադասի կողմից ոչ միայն կարգապահական պատասխանատվության չի ենթարկվել, այլ նաև մի բան էլ առաջխաղացման է ներկայացվել՝ բարձրացվել է պաշտոնը։
Երեկ, սակայն, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ապացուցեց Բալզակի հայտնի խոսքը, որ օրենքը սարդոստայն չէ, որի միջից խոշոր ճանճերը դուրս գան, իսկ մանրերը մնան։ Ու նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ դատախազության պաշտոնյան իր կատարած արարքի համար ազատվեց զբաղեցրած պաշտոնից։
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական էջից, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի որոշմամբ՝ պաշտոնից ազատվել ու կարգապահական տույժերի են ենթարկվել մի շարք դատախազներ։
Մասնավորապես՝ ՀՀ գլխավոր դատախազ Ա․ Վարդապետյանի որոշմամբ՝ 2023 թվականի մայիսի 15-ին հարուցվել է կարգապահական վարույթ, որի շրջանակում պարզվել է, որ 2023 թվականի մայիսի 9-ին՝ ժամը 02:05-ի սահմանում, Երևան քաղաքի Տիգրան Մեծ պողոտայում՝ Մելիք Ադամյան փողոցի 1 հասցեի դիմաց, Կոտայքի մարզի դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը, գտնվելով ոչ սթափ վիճակում, իր վարած ավտոմեքենայով բախվել է մեկ այլ ավտոմեքենայի, ինչի հետևանքով երկու ուղևոր ստացել է մարմնական վնասվածք և տեղափոխվել հիվանդանոց: Կարգապահական վարույթի արդյունքներն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազին առընթեր Էթիկայի հանձնաժողով:
Էթիկայի հանձնաժողովի 2023 թվականի հունիսի 9-ի որոշմամբ՝ հաստատված է համարվել Կոտայքի մարզի դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի կողմից կարգապահական խախտման առկայությունը, մեղավորությունը և դրական եզրակացություն է տրվել «պաշտոնից ազատում» կարգապահական տույժ նշանակելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներկայացված միջնորդությանը: Նախքան Գլխավոր դատախազի կողմից կարգապահական տույժ նշանակելը՝ Կոտայքի մարզի դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձն իրեն պաշտոնից ազատելու վերաբերյալ դիմում է ներկայացրել։
Գլխավոր դատախազի 2023 թվականի հունիսի 12-ի հրամանով Կոտայքի մարզի դատախազության դատախազն ազատվել է պաշտոնից:
Ինչպես հայտնում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, խոսքը Կոտայքի մարզի դատախազության դատախազ, Վայոց Ձորի մարզի բնակիչ 26-ամյա Արման Մաթևոսյանի մասին է, ով ոչ սթափ լինելով, մայիսի 9-ին ՀՀ Կառավարության շենքի մոտ խոշոր ավտովթարի հեղինակ էր դարձել, իսկ հետո դեպքի վայր ժամանած նրա հայրը փորձել էր պարեկներին համոզել, որ վարորդն ինքն է եղել։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մայիսի 9-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։10-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի բնակիչ 26-ամյա Արման Մաթևոսյանը իր վարած Tesla մակնիշի 04 SO 001 համարանիշի ավտոմեքենայով Տիգրան Մեծի պողոտայի թիվ 1 հասցեի մոտ բախվել է ծառին, առաջ ընթացել և բախվել 36-ամյա Գևորգ Գալստյանին պատկանող, կայանված վիճակում գտնվող Mitsubishi մակնիշի ավտոմեքենային, և առաջ ընթանալով, հայտնվել ՀՀ կառավարության անցագրային կետի մոտ, մասամբ՝ հետիոտնի համար նախատեսված վայրում։
Վթարի հետևանքով Tesla-ի ուղևորներ՝ ՌԴ քաղաքացիներ Անաստասիա Պավլիցկայան և Ռաիսա Նիկոլինա բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրել են ավտոմեքենաները և գազազրկել Mitsubishi ավտոմեքենան։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի և վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, քննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Դեպքի վայրում մի տղամարդ փորձում էր պարեկներին համոզել, որ վարորդը ինքն է եղել, սակայն կարճ ժամանակում պարեկները պարզեցին, որ այդ տղամարդը ստում է։ Տեղում պարզվեց նաև, որ կեղծ վարորդ ներկայացածը Tesla-ի վարորդի հայրն է՝ 50-ամյա Արսեն Մաթևոսյանը։
Տեղում պարեկները մի քանի ժամ փորձում էին Tesla-ի վարորդին սթափության փորձաքննության ենթարկել, սակայն նա անընդհատ ասում էր, թե՝ վատ է զգում, ի վիճակի չէ, և պահանջում էր շտապօգնություն։ 2 անգամ պարեկները նրա համար շտապօգնութուն կանչեցին, 2 անգամ էլ նա հրաժարվեց անգամ մոտենալ բժիշկներին։
Ժամեր անց վարորդը ենթարկվեց սթափության փորձաքննության, պարզվեց, որ նա եղել է ոչ սթափ։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 187+
187+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
35322 դիտում
22:10 22-05-2019
Marca-ի կտրուկ անդրադարձը. «Մի՛ ասեք Մխիթարյան, ասեք ամո՛թ». Vnews.am
Այս բաժնից
1975 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)