211652_close_icon
views-count63854 դիտում article-date 20:25 18-04-2020

Սիփան Փաշինյան. վերջ մոտ 80 տոկոս կարմիր գծերին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «ՎԵՐՋ մոտ 80 տոկոս կարմիր գծերին. օրենքի նախագիծ -12 վարչական շրջաններից կարմիր գծեր կմնա ՄԻԱՅՆ Կենտրոնում եւ Արաբկիրի որոշ հատվածներում։ - Լուսանկարով տուգանել այլեւս ՉԻ ԹՈՒՅԼԱՏՐՎԻ, - առնվազն 15 րոպե տեսանյութը ՊԱՐՏԱԴԻՐ կլինի։ - Տարեկան բաժանորդագրության ժամկետը կավարտվի վճարման պահից մեկ տարի անց (ավագանու որոշում) - Առանց համարների կամ փակած համարներով կայանած մեքենաները կտեղափոխվեն հատուկ տարածք։ - Վաճառքի կամ վարձույթի համար երկարաժամկետ կայանումը ԱՐԳԵԼՎՈՒՄ Է, դրանց համար կլինի հատուկ վայրեր, Հատուկ սակագին։ - Գողության կամ այլ հանցագործությունների դեպքում տեսանյութերը կտրամադրվեն։ - ՍԱԿԱԳՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ Սիրելի քաղաքացիներ, Երեւանի քաղաքապետի, աշխատակազմի եւ ավագանու հետ շուրջ կես տարվա համատեղ աշխատանքի արդյունքում առաջիկա շաբաթ, Sisak Gabrielyanը շրջանառության մեջ կդնի իր և իմ հեղինակած օրենքի նախագիծը։ Հաշվի առնելով կարանտինը, ասուլիսի փոխարեն երկուշաբթի 15:00 ֆեյսբուքյան լայվով կներկայացնենք նախագծով առաջարկվող հիմնական փոփոխությունները։ Սիրելի լրագրողներ հարցերը կարող եք գրել նամակով»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր