Արցախի հրշեջ-փրկարարները Ստեփանակերտում և շրջաններում ախտահանման աշխատանքներ են իրականացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արցախի Հանրապետությունում շարունակվում են նոր տիպի կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված միջոցառումները: Ինչպես տեղեկացրին Արցախի տեղեկատվական շտաբից, Արտակարգ իրավիճակների պետական ծառայության հրշեջ-փրկարարները ինչպես Ստեփանակերտ քաղաքում, այնպես և շրջաններում, մշտապես կատարում են ախտահանման աշխատանքներ:
ԱԻՊԾ հրշեջ-փրկարարները ախտահանում են հիմնարկների մուտքերը, շենքերի, շինությունների արտաքին արտաքին հիմնապատերը և մայթերը։