211652_close_icon
views-count3854 դիտում article-date 13:18 18-04-2020

Կորոնավիրուսի հետեւանքով մահացած կինը 75 տարեկան էր, ուներ ուղեկցող խրոնիկ հիվանդություններ

Ապրիլի 17-ին կորոնավիրուսի հետեւանքով մահացածը 75 տարեկան էր ու ուներ ուղեկցող խրոնիկ հիվանդություններ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը: «75-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի ինֆիլտրատիվ թոքաբորբ։ Կինն ունեցել է նաև ուղեկցող խրոնիկ հիվանդություններ` զարկերակային գերճնշում III աստիճանի, ճարպակալում II-III աստիճանի: Բուժման ընթացքում զարգացել է սուր շնչական անբավարարություն III աստիճան, դիսթրես համախտանիշ, աթերոսկլերոզ գերազանցապես ուղեղի և կորոնար անոթների ախտահարումով: Ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 47 նոր դեպք և 121 առողջացածներ»,- գրել է նա։ Այսպիսով, ապրիլի 18-ի ժամը 11.00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1248 դեպք, փաստացի բուժվում է 705-ը: Կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 20 քաղաքացի:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր