ԱՄՆ-ում 1 օրում կորոնավիրուս է վարակվել մոտ 32 հազար մարդ. վարակակիրների թիվն անցել է 700 հազարը
Միացյալ Նահանգներում 1 օրում COVID-19 վիրուսով է վարակվել մոտ 32 հազար մարդ։ Այդ մասին հայտնել է Ջոն Հոփքինսի համալսարանը։
Ընդհանուր հաշվով՝ այդ երկրում վարակակիրների թիվը հասել է 700 հազար 282-ի, մահացել է 36 հազար 822 մարդ։
Ապաքինվածների թիվը կազմում է 58 հազար 587-ի։