211652_close_icon
views-count5105 դիտում article-date 23:27 17-04-2020

Նրան սիրում ու գնահատում էր ողջ հայությունը, մայրաքաղաքից մինչև սահմանամերձ գյուղեր. Վահե Էնֆիաջյանի շնորհավորանքը` Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրվա առթիվ

[b]Վահե Էնֆիաջյանի շնորհավորանքը` Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրվա առթիվ.[/b]  «Ուզում եմ, որ հպարտ ասենք, որ հայ ենք, որ ծաղկող հայրենիք ունենք, որի գիտությունը` գիտություն է, մշակույթը` մշակույթ: Մեր Հայրենիքը կարող է թռիչքներ անել...»։  Այսօր Հայաստանի ազգային հերոս, ականավոր պետական ու քաղաքական գործիչ, ԱԺ նախագահ (1999թ.), ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար (1974-1988 թթ.) Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրն է։ Լինելով որպես խորհրդարանական կարևորում և չափազանց բարձր եմ գնահատում մեծանուն հայի կատարած այն լայնածավալ գործունեությունը, որը եղել է` ի նպաստ մեր երկրի բարգավաճմանն ու զարգացմանը։ Կարեն Դեմիրճյանն այն անվանի քաղաքական ու պետական գործիչն է, ով անցնելով դժվարին ճանապարհով հասավ մինչև խորհրդարան։ Նրան սիրում ու գնահատում էր ողջ հայությունը, մայրաքաղաքից մինչև սահմանամերձ գյուղեր։ Նա գնահատված էր` իր ժողովրդի ու պետության հանդեպ ցուցաբերած ազնվության և անձնվիրության համար, նա թողեց հետք, որն այսօր էլ տեսանելի է։ Կարեն Դեմիրճյանի կառավարման տարիներին երկրի բոլոր բնագավառներում տեղի ունեցան տեսանելի փոփոխություններ ու կապիտալ զարգացում` արդյունաբերության, շինարարության, արվեստի, մշակույթի, ճանապարհաշինության ոլորտում` ի բարօրություն հայ ժողովրդի ու պետականության։ Ծնունդդ շնորհավոր մեծանուն ՀԱՅ... [b]ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյան[/b]

Նմանատիպ նյութեր