3752 դիտում
22:50 17-04-2020
Նորէն ալեկոծուած է Հայաստանը...
Աւագ շաբաթ է Երուսաղէմի մէջ... Այնպէս կ՚ուզէի այս սուրբ շաբաթը միայն լռել, լռել եւ լռել...
Սակայն հետեւելով վերջին իրադարձութիւններուն կը մտածեմ, որ լռելն է արդէն մեծ մեղք...
Աշխարհն ամբողջ միաբանուած կը պայքարի թագաժահր կոչուած համաճարակին դէմ, բայց ալեկոծուած է նորէն մեր փոքրիկ Հայաստանը...
Եթէ ոմանց կը թուի թէ անարգելով Սուրբ Էջմիածինն ու անոր Գահակալը պիտի կայանան եւ ժողովրդականութիւն շահին՝ մեծապէս կը սխալին։ Այդ ժամանակները շատոնց անցած են...
Ձեզի երկիր վստահուեցաւ, դուք արդէն պէտք է կայացած ըլլայիք եւ ոչ թէ դիմատետրի էջերուն յանձնելով ձեր տհաս մտքերը՝ կայանալ փորձէիք։
Որքան դիւրին է պահի տակ լեզուին եկածը խօսիլ, որովհետեւ լեզուն ոսկոր չունի, բայց դիւրին չէ ըլլալ զուսպ եւ հաւասարակշռուած, նաեւ դիւանագէտ՝ մանաւանդ երբ պետական այր էք դուք։
Դուք ազատ էք անձնապէս սիրելու կամ չսիրելու Կաթողիկոսին, սակայն պարտաւոր էք յարգելու հայ Եկեղեցւոյ Հայրապետին եւ այն ժողովուրդին, որ ձեզի վստահած է երկիրը եւ անոր կառավարումը։ Դուք բոլորիս անարգեցիք ու վիրաւորեցիք։
Մենք սփիւռքահայերս խօսք մը ունինք. «Աստուած գաւազան չունի, բայց վայ երբ անոր պէտքը զգայ»։
Կառավարութիւնները կը փոխուին բայց կաթողիկոսը ցմահ է։
[b]Դոկտ. Անուշ Նագգաշեան
Երուսաղէմ[/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
7668 դիտում
23:50 12-01-2020
Ապրես Զոհրաբյան. Հայաստանը միայն Գառնի-Գեղարդը չի, Հայաստանը նաև «Հաց Բերող» Արթուր Սարգսյանն է
Այս բաժնից
424 դիտում
18:36 25-04-2024
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ապրիլի 25-ի դրությամբ տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն
382 դիտում
18:35 25-04-2024
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Ռուսաստանի դեսպանին
847 դիտում
18:33 25-04-2024
ՀՀ-ում ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը