211652_close_icon
views-count48834 դիտում article-date 20:46 17-04-2020

Կասկադյորական ավտովթար Արմավիրի մարզում. 27–ամյա վարորդը 06-ով բախվել է գազատար խողովակին և «վայրէջք կատարել» բնակչի տան բակում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ ապրիլի 17-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 27-ամյա Միսակ Պետրոսյանը իր վարած ВАЗ 2106 մակնիշի C 884 KK 01 RUS համարանիշի ավտոմեքենայով Գայի գյուղում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է մեկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին և հայտնվել Երևանյան 22 տան տարածքում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Նարեկ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայրում վարորդը ոստիկաններին հայտնել է, որ վթարի պատճառը եղել է մեկ այլ ավտոմեքենայի կողմից վթարային իրավիճակ ստեղծելը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+

Նմանատիպ նյութեր