211652_close_icon
views-count640 դիտում article-date 17:52 17-04-2020

Ծանրամարտի «Եվրոպա-2020» անվանումը կպահպանվի

Ինչպես հայտնի է ծանրամարտի Եվրոպայի մոսկովյան առաջնությունը հետաձգվել է։ << Եվրոպա -2020 >> անվանումը կպահպանվի, եթե նունիսկ մրցաշարը տեղափոխվի 2021թ․: Այս մասին հայտարարել է մարզաձևի միջազգային ֆեդերացիան։ Մրցակարգով օլիմպիական խաղերին կմասնակցեն այն ծանրորդները, ովքեր վարկանիշային ինը մրցաշարերից առնվազն վեցում հանդես կգան։ Ի դեպ, օլիմպիական որակավորման մրցումների առաջին և երկրորդ փուլերն արդեն ավարտվել են։ Երրորդը սկսվել էր, բայց ՝ հետաձգվեց։ Հնարավորության դեպքում Եվրոպայի առաջնությունը կանցկացվի ընթացիկ մրցաշրջանում։ Հակառակ պարագայում համանուն մրցաշարը պետք է կայանա մինչև հաջորդ տարվա ապրիլի 30-ը:

Նմանատիպ նյութեր