1908 դիտում
16:53 30-10-2014
Մանկապատանեկան ֆիլմերի 10-րդ միջազգային փառատոնն այս տարվանից կկրի «Ռոլան» անվանումը
ՀՀ նախագահի, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամը՝ ս. թ. նոյեմբերի 8-12-ը կանցկացնի մանկապատանեկան ֆիլմերի 10-րդ միջազգային փառատոնը, որը միաժամանակ կմեկնարկի Երևանում, Գյումրիում, Ալավերդիում և Գավառում:
Փառատոնն, այսուհետ, կկրի «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոն անվանումը:
Փառատոնի պաշտոնական բացման արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 8-ին, ժամը 18:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնում: Փառատոնի երևանյան փուլը կտևի 5 օր, արդյունքները կամփոփվեն փակման արարողության ընթացքում՝ նոյեմբերի 12-ին, ժամը 18:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնում:
Մարզային փուլը կշարունակվի մինչև 2014 թ. դեկտեմբերի 20-ը` Վանաձորում, Դիլիջանում, Արարատում և Եղեգնաձորում. մարզաբնակ երեխաների և երիտասարդների համար կցուցադրվեն լավագույն փառատոնային ֆիլմերը և մուլտֆիլմերը:
«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 10-րդ միջազգային փառատոնի ծրագրում ընդգրկվել է 145 ֆիլմ՝ 38 երկրից:
Հոբելյանական 10-րդ փառատոնի կապակցությամբ` փոփոխության է ենթարկվել ժյուրիի ձևաչափը. այս տարի տարբեր անվանակարգերում կաշխատեն միայն երեխաներ և երիտասարդներ, մասնավորապես՝ «Խաղարկային ֆիլմեր» անվանակարգում` Լոռու մարզի Ալավերդի, Վանաձոր, Շնող և Թեղուտ համայնքների երեխաները, «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում` Գավառի մանկատան սաները, «Անիմացիոն ֆիլմեր» անվանակարգում` «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի երեխաները, «Ես իրվունքներ ունեմ» անվանակարգում` Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի ուսանողները և «Պատիվ ունեմ» ռազմահայրենասիրական ֆիլմերի անվանակարգում` Գորիսի, Սիսիանի, Իջևանի, Նուբարաշենի և Վարդենիսի գնդերի զինվորները:
Փառատոնը կշարունակի համագործակցությունը ՀՀ պաշտպանության նախարարության հետ, ինչի արդյունքում 9-րդ փառատոնի շրջանակներում ստեղծված «Պատիվ ունեմ» ռազմահայրենասիրական ֆիլմերի անվանակարգը համալրել է փառատոնի ավանդական մրցութային անվանակարգերի շարքը: Այն նպատակ ունի կինոյի միջոցով նպաստել զինվորների գաղափարական դաստիարակությանը, բանակի մարտական ոգու բարձրացմանը: Լավագույն հայրենասիրական ֆիլմերը կցուցադրվեն Գորիսի, Սիսիանի, Իջևանի, Նուբարաշենի և Վարդենիսի գնդերի զինվորների համար:
«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 10-րդ միջազգային փառատոնի շրջանակներում նախատեսվում են փառատոնի բացման և փակման արարողություններ, մամուլի ասուլիսներ, կինոդիտումներ, պրեմիերաներ, հանդիպումներ բուհերում, հանրակրթական ու արվեստի դպրոցներում:
Նմանատիպ նյութեր
1143 դիտում
12:28 02-11-2014
Մանկապատանեկան ֆիլմերի 10-րդ միջազգային փառատոնն այս տարվանից կկրի «Ռոլան» անվանումը
1220 դիտում
22:54 06-11-2014
Մեկնարկում է մանկապատանեկան ֆիլմերի 10-րդ միջազգային փառատոնը, որն այս տարվանից կկրի «Ռոլան» անվանումը
1966 դիտում
18:50 06-11-2015
Երևանում կմեկնարկի «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 11-րդ միջազգային փառատոնը
Այս բաժնից
601 դիտում
12:05 28-12-2024
ՆԳՆ Ոստիկանությունն ու ՓԾ-ն հանրապետության ճանապարհներին անցել են ուժեղացված ծառայության
877 դիտում
11:54 28-12-2024
Լկտի հայհոյախառն արտահայտությունները որպես հաճոյախոսություննե՞ր էիր շռայլում հասարակությանը. Ռուբեն Հակոբյան
1069 դիտում
11:16 28-12-2024
Հանրապետությունում նկատվում է սուր շնչառական վարակների աճ