211652_close_icon
views-count900 դիտում article-date 21:56 16-04-2020

Ես համոզվեցի, որ իմ որոշումը՝ մասնակցել քննիչ հանձնաժողովի նիստին, ամբողջովին արդարացված էր. Սերժ Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. NEWS.am

[url=https://news.am/arm/news/573027.html?fbclid=IwAR1b61FsWKFz_XVAF2dbs4YHoOl2zutUhi-qKuNGXn7wCXpAGDTHkLRBqW0]NEWS.am[/url]-ը գրում է. Ես համոզվեցի, որ իմ որոշումը՝ մասնակցել քննիչ հանձնաժողովի նիստին, ամբողջովին արդարացված էր: Այս մասին, այսօր՝ ապրիլի 16-ին, ԱԺ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Նրա խոսքով, նիստը ընթացել է շատ նորմալ պայմաններում, փոխադարձ հարգանքի մթնոլորտում. «Ես շատ ուրախ եմ, որ կարողացել եմ լրացուցիչ տեղեկություններ հայտնել ապրիլյան ռազմական գործողությունների մասին: Ցավոք սրտի ես հնարավորություն չունեմ պատասխանելու ձեզնից յուրաքանչյուրի հարցին, ոչ թե այն պատճառով, որ շատ գաղտնի բաներ կարող են սպրդել, ոչ: Այլ պարզ մի պատճառով, որ դրանք այնքան կարեւոր իրադարձություններ են, որ ոտքի վրա, իրար ընդհատելով անհնար է հասնել այն նպատակին, ինչը ես եմ մտածում: Իսկ իմ նպատակը շատ պարզ է՝ հասցնել մեր հանրությանը իրական, հավաստի տեղեկություններ ռազմական գործողությունների մասին, որոնց ընթացքում, մենք, մեր զինված ուժերը, քաղաքացիական հասարակությունը, ընհանրապես մեր հասարակությունը հաղթել է: Հաղթել է ոչ միայն մարտի դաշտում, այլեւ դիվանագիտական դաշտում»,-ասաց Սերժ Սարգսյանը՝ հավելելով, որ նիստի վերջում ինքը ի պատասխան հանձնաժողովի նախագահի, նույնպես շնորհակալություն է հայտնել այս քննարկման համար:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր