211652_close_icon
views-count39425 դիտում article-date 20:36 16-04-2020

Խոշոր ավտովթար Երևանում. Նորագավիթում բախվել են Opel-ը, Lexus-ն ու Hyundai Elantra-ն. Lexus-ը կողաշրջվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:20-ի սահմաններում Նորագավիթի նորակառույց ճանապարհին բախվել են Opel Astra մակնիշի 36 FX 249 համարանիշի, Lexus GX 470 մակնիշի 35 XR 531 համարանիշի և Hyundai Elantra մակնիշի 30 ՍԼ 485 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագհիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան: Բախման հետևանքով Lexus-ը կողաշրջվել է: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայորղները: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Opel-ը, որը բախվել է Lexus ին, Lexus-ն էլ առաջ ընթանալով՝ բախվել է Hyundai Elantra-ին և կողաշրջվել: Բախման հետևանքով վնասվել է նաև ճանապարհի բետոնե արգելապատնեշը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր