1301 դիտում
16:49 16-04-2020
Հարություն Բաբայան. Մարզիկները օլիմպիական խաղերի պատմական այս փուլում լուրջ հարված ստացան
Մարդկությունը աղետներ շատ է տեսել։ Հերթական անակնկալը կորոնավիրուսն է ։ Այն չի ճանաչում ազգություն, սեռ, կրոն ու տարածվում է աշխարհով մեկ։ Ահա թե ինչու նորածիններից մինչև խոր ծերություն ապրող մարդիկ հիմնականում փակվում են տանը։
Մեծ դժվարություն է բաժին հասել նաև մարզիկ – մարզուհիներին։ Նրանք օլիմպիական խաղերի պատմական այս փուլում լուրջ հարված ստացան։ Չգիտեմ ուրիշ երկրներում ինչպես, բայց մեր մարզաշխարհի մարդիկ պիտի վերգտնեն իրենց պատրաստականությունը ու լավ մարզավիճակ պահպանեն։
Ամենամեծ խնդիրը անորոշությունը հաղթահարելն է։ Այս պարագայում գլխավորը տեսական, գործնական , մասնագիտական կարողությունները և աշխատանքային հմտությունները գործում ներդնելն է ։ Թեև իրավիճակը սահմանափակել է մարզումային անհրաժեշտ միջոցները , բայց կարելի է տնային, բակային պայմաններում, շենքերի հարակից տարածքներում , այգիներում, զբոսայգիներում, անտառամերձ տարածքներում և այլուր կազմակերպել անհատական մարզումներ՝ պահպանելով հակավիրուսային պահանջներն ու կանոնները։
Հարկ է հեռավար կարգով խորհրդակցել մասնագետների հետ / բժիշկների, հոգեբանների, մանկավարժների , կենսամեխանիկայի մասնագետների / ։ Այսկերպ հնարավոր է ինչ- որ չափով ապահովել մարզիկների ֆիզիկական , տեխնիկական և ֆունկցիոնալ պատրաստականությունը։ Սրանք հիմք են հանդիսանում հոգեբանական արգելքները հաղթահարելու համար։
Այս պարագայում շատ կարևոր է, որ մարզաշխարհի մարդիկ լուծեն ինքնակրթության հարցը / ընթերցանություն, երաժշտություն, մտքի վարժանքներ և իհարկե մարզումներ /։ Այլապես պարապուրդը կխորացնի հոգեկան պատրաստության բաց անկյունները։
Որպես հին ազգ և երբեմնի մեծ տերություն, հայ ժողովուրդը իր ակտիվ մասնակցությունն է բերել օլիմպիական շարժմանը և գաղափարախոսությանը։ Մեր պատվիրակները հաղթանակներ են կերտել անտիկ շրջանից մինչև ժամանակակից օլիմպիական խաղերը։
Ճգնաժամային այս իրավիճակը այնքան սարսափելի չէ, որքան թվում է ։ Բարձրակարգ մարզիկները անձնական փորձով են համոզվել , թե որքան հոգեբանական բարդ վիճակներում են հայտնվել և հաղթանակած դուրս եկել։ Յուրաքանչյուրը թող հիշի իր ստացած մարզական վնասվածքները, կողմնակալ մրցավարությունը, հաղթանակից մեկ քայլ ետ պահած անակնկալ ձախողումները, հաղթանակի բերկրանքից առաջացած հույզերը։ Նաև այդ ամենն են հոգեբանորեն ու բարոյապես կոփել մարզիկներին, այս պարագայում՝ Հայաստանի վարպետներին։ Հենց նրանք պետք է առաջնորդեն մեր հավաքականները , դրսևորեն ազգային արժանապատվություն, հաղթեն ու մեր երկիրը պատվով ներկայացնեն առաջիկա խոշոր մարզահանդեսներում։
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԲԱԲԱՅԱՆ
ՀՖԿՍՊԻ
սպորտի մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ
հոգեբանական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր
Նմանատիպ նյութեր
12837 դիտում
13:10 07-08-2016
Մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը դուրս եկավ Օլիմպիական խաղերի եզրափակիչ. ֆոտոշարք
3465 դիտում
23:20 21-07-2021
Բրազիլացի ֆուտբոլիստուհին Օլիմպիական խաղերի պատմական ռեկորդ է սահմանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
3341 դիտում
13:48 22-03-2020
Տոկիոյի Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն սկսել է այլընտրանքային տարբերակներ մտածել խաղերի անցկացման համար
Այս բաժնից
4420 դիտում
09:52 20-11-2024
Ազգերի լիգա. հայտնի է Հայաստանի հավաքականի մրցակիցների վերջնական ցանկը
1321 դիտում
21:23 19-11-2024
Պատանի սուսերամարտիկները նվաճել են 4 մեդալ
1750 դիտում
20:47 19-11-2024
Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվեց Բելառուսի Մ-19 ընտրանուն