211652_close_icon
views-count383 դիտում article-date 14:56 16-04-2020

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Ապրիլի 16-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկ գյուղում «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե արգելապատնեշին. 23-ամյա վարորդը և հինգ ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Ապրիլի 15-ին, ժամը 12.50-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է դիմել 73-ամյա քաղաքացի ու հայտնել, որ վթարի է ենթարկվել: Պարզվել է, որ ապրիլի 14-ին, ժամը 18.45-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհին իրար են բախվել «ԳԱԶ-3110» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. տուժող քաղաքացին «ԳԱԶ-3110-ի» վարորդն է եղել: Կատարվում է քննություն։ *** Ապրիլի 15-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Տավուշի մարզի Խաշթառակ գյուղում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 80-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր