211652_close_icon
views-count14744 դիտում article-date 11:14 16-04-2020

ՀՀ-ում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 1159-ի. մահացել է 1 մարդ, ապաքինվել՝ ևս 61-ը

Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 48 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Հայաստանում ապրիլի 16-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 1159 է, արձանագրվել է մահվան 18 (ավելացել է ևս մեկը) դեպք: Թեստերից 9632-ը բացասական արդյունք է տվել: Ապաքինված պացիենտների թիվն ավելացել է 61-ով և բուժվածների գումարային թիվը դարձել է 358։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 783 պացիենտ: [b]Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունել է hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ: [/b]

Նմանատիպ նյութեր