211652_close_icon
views-count30511 դիտում article-date 11:19 16-04-2020

Արտակարգ դեպք Երևանում. Ոստիկանության կրթահամալիրի դիմաց հրդեհ է բռնկվել Mitsubishi մակնիշի ավտոմեքենայում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ ապրիլի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։20-ի սահմաններում դեռևս անհայտ հանգամանքներում Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության կրթահամալիրի դիմաց, հրդեհ է բռկվել 26-ամյա Ռազմիկ Ս-ի վարած Mitsubishi մակնիշի 01 RV 088 համարանիշի ավտոմեքենայում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով։ Հրշեջները մարել են ավտոմեքենայի շարժիչի հատվածում առաջացած հրդեհը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդը նրանց հայտնել է, որ հրաժարվում է բժշկական օգնությունից, քանի որ չի տուժել։ Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանի ահազանգով դեպքի վայր են ժամանել նաև Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր