Ազգային ժողովը շարունակում է քառօրյա նիստի աշխատանքները. ՈՒՂԻՂ
ՀՀ ազգային ժողովը շարունակում է քառօրյա նիստի աշխատանքները: Օրակարգում մի շարք հարցեր են ընդգրկված:
Քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված մի շարք օրենսդրական նախաձեռնություններ, այդ թվում կենսաթոշակների՝ ամբողջովին անկանխիկ եղանակով վճարման անցնելու նախագիծը, Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրինագիծը:
Պատգամավորները կշարունակեն քննարկել «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով սահմանվում է, որ «Ծնողական փառքի» մեդալով պարգևատրված անձանց տրվում է ամենամսյա պատվովճար:
ԱԺ-ն կքննարկի նաև «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, «Նոտարիատի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Դատախազության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը և մի շարք այլ օրենսդրական նախաձեռնություններ: