910 դիտում
15:58 15-04-2020
Այս պահի դրությամբ կնքվել է ավելի քան 700 գյուղատնտեսական ապահովագրության պայմանագիր
Գյուղատնտեսական գործունեություն ծավալողները հնարավորություն ունեն օգտվել արտոնյալ պայմաններից և գյուղատնտեսական ապահովագրական պայմանագիր կնքել։
Ինչպես տեղեկացնում է «[url=https://armenpress.am/arm/news/1012280.html]Արմենպրես[/url]»-ը, ապրիլի 15-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը։
«Այս պահին կնքված է ավելի քան 700 գյուղատնտեսական ապահովագրության պայմանագիր։ Ամենաշատը կարկտի և հրդեհի ռիսկերից են գյուղացիները օգտվում։ Մինչև ապրիլի 20-ը դրությամբ ունենք վերջնաժամկետ խնձորը կարկտից ապահովագրելու համար և մայիսի 1-ին ավարտվում է ժամկետը աշնանացան և գարնանացան ցորենի և գարու՝ կարկտից և հրդեհից ապահովագրելու համար»,- նշել է Օհանյանը։
Նա ֆերմերներին հորդորում է օգտվել հնարավորությունից մինչև ապահովագրական հայտի վերջնաժամկետը լրանալը, քանի որ հակառակ դեպքում ռիսկերի հետևանքով հասցված վնասները միայնակ են փոխհատուցելու։
2019 թվականի հոկտեմբերի 1-ից Հայաստանում մեկնարկել է գյուղատնտեսության ապահովագրության պիլոտային ծրագիրը։
Նմանատիպ նյութեր
2280 դիտում
22:38 24-03-2020
Գյուղատնտեսության ապահովագրության պիլոտային ծրագրով կնքվել է 523 պայմանագիր
901 դիտում
17:49 09-05-2023
Այս պահի դրությամբ կա ավելի քան 120 հազար ստորագրություն. «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» նախաձեռնող խումբ
Այս բաժնից
1147 դիտում
23:42 21-12-2024
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու
4618 դիտում
23:09 21-12-2024
Այսօր հայազգի բարերար, վաստակավոր բժիշկ Մեծանուն հայի տեսակ Կառլեն Եսայանի ծննդյան 91֊րդ տարեդարձն է
1051 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային