211652_close_icon
views-count3874 դիտում article-date 15:35 15-04-2020

Պետք է առավելագույնը անել՝ պահպանելու և ջերմացնելու հայկական երկու պետությունների հարաբերությունները․ Թագուհի Թովմասյանը շնորհավորել է Արայիկ Հարությունյանին

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը շնորհավորել է Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին։ Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախը կարևոր հաղթանակ արձանագրեց. անցկացվեցին Ժողովրդավարական, օրինակելի ընտրություններ և արդյունքում Արցախի Հանրապետության նախագահ ընտրվեց Արայիկ Հարությունյանը: Թերևս անվիճելի է, որ Արայիկ Հարությունյանը պետության ղեկավարությունը ստանձնում է տարածաշրջանային բարդ աշխարհաքաղաքական «կլիմայի» պայմաններում, ավելին՝ ամբողջ աշխարհի համար այս չափազանց ծանր իրավիճակում: Այդուհանդերձ, նա ժողովրդի աջակցությունն է ստացել, իսկ դա ամենակարևոր և հուսալի հենարանն է՝ երկրի սահմանների պաշտպանության, տնտեսության զարգացման, մարդու և պետության անվտանգության ապահովման ուղղությամբ արդյունավետ քայլեր իրականացնելու համար: Համաշխարհային և տարածաշրջանային այս մարտահրավերների պայմաններում պետք է առավելագույնը անել՝ պահպանելու և ջերմացնելու հայկական երկու պետությունների հարաբերությունները, երբեք թույլ չտալու նեղ կուսակցական շահեր հետապնդող ուժերին՝ կլինեն դրանք նախկին իշխանություններ, թե որոշ նախկին ընդդիմադիրներ՝ հարվածել այս հարաբերություններին՝ հետևաբար հարվածել նաև Արցախի Հանրապետությունում և Հայաստանի Հանրապետությունում բնակվող հայի անվտանգությանը: Շնորհավորելով Արայիկ Հարությունյանին՝ վստահ հաղթանակ տանելու և Արցախի Հանրապետության նախագահի պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ ցանկանում եմ և վստահություն հայտնում, որ ժողովրդի առավելագույն ձայնը ստացած ուժը կանի հնարավորն ու անհնարինը՝ ի շահ միասնական Հայաստանի:

Նմանատիպ նյութեր