211652_close_icon
views-count3393 դիտում article-date 23:44 15-04-2020

ՊՊԾ ոստիկանները խարդախության համար հետախուզվողի են հայտնաբերել

Ապրիլի 14-ին, ժամը 04.30-ին, ոստիկանության ՊՊԾ գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Կոմիտասի պողոտայից բերման է ենթարկվել 27-ամյա Գրիգոր Հ.-ն, որը մարտի 15-ից ոստիկանության Գորիսի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Գրիգոր Հ.-ն ներկայացվել է ոստիկանության Գորիսի բաժին: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր