Սարգիս Ադամյանը ապաքինվել է վնասվածքից
Գերմանական «Հոֆենհայմի» ֆեյսբուքյան պաշտոնական էջը թիմի մարզումից նկարներ է հրապարակել, որից պարզ է դառնում, որ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանն ապաքինվել է վնասվածքից ու վերադարձել մարզումներին, հայտնում է Armsport.am-ը:
Հիշեցնենք, որ փետրվարին Ադամյանն աջ կոճի վնասվածք էր ստացել ու վիրահատության էր ենթարկվել:


