Ծնվել է Ապրիլյան պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Աղասի Ասատրյանի եղբայրը
Երեկ՝ ապրիլի 13-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնում ծնվել է Ապրիլյան պատերազմում զոհված ժամկետային զինծառայող, հետախույզ Աղասի Ասատրյանի եղբայրը` Աղասին: Այս մասին հայտնում էՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
«Ծննդկանն ու նորածինն իրենց լավ են զգում: Առողջություն փոքրիկին եւ մայրիկին:
Շնորհավորում ենք ծնողներին, հարազատներին, բոլորիս»,-նշել է նա: