7941 դիտում
13:24 28-10-2018
Գյումրիում լույս աշխարհ է եկել ապրիլյան պատերազմում զոհված Վիկտոր Յուզիխովիչի եղբայրը
Գյումրու «Ավստրիական մոր ու մանկան» հիվանդանոցում հոկտեմբերի 27-ին, ժամը 21:00-ին լույս աշխարհ է եկել ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված Վիկտոր Յուզիխովիչի եղբայը:
Ինչպես [url=https://armenpress.am/arm/news/952525.html] «Արմենպրես»[/url]-ին տեղեկացրեց բժիշկ Արմեն Մկրտչյանը, երեխան ծնվել է 3 կգ 250 գրամ քաշով և 53 սմ հասակով: Ծնունդը եղել է բնական եղանակով: «Թեև այդ ողջ սթրեսից ծննդաբերությունը մի քիչ բարդ էր, բայց մայրը կարողացավ հաղթահարել այն: Այս պահին մոր և փոքրիկի վիճակը լավ է: Նրանք դեռ 2 օր էլ կմնան հիվանդանոցում»,- նշեց բժիշկը:
Փոքրիկին հարազատները կտան եղբոր՝ Վիկտորի անունը: Աննա Յուզիխովիչը 42 տարեկան է, ունի մեկ որդի ու դուստր։ Աննայի խոսքով՝ նորածինը ոչ միայն քաշով, այլ նաև արտաքինով է Վիկտորին նման:
Վիկտորի պապը ուկրաինացի է, տատը՝ հայ: Հայրը ծնվել է Մոլդովայում, բայց 1978 թվականից հոր ընտանիքը, երբ նա 3 տարեկան էր, տեղափոխվեց Գյումրի: Ընտանիքի երկրորդ զավակն էր, ուներ իրենից մեծ քույր և կրտսեր եղբայր: Վիկտորը զոհվեց դեռ 19 տարին չբոլորած: Բռնցքամարտիկ էր, Հայաստանի պատանիների կրկնակի չեմպիոն, Եվրոպայի փոխչեմպիոն: Ավարտել էր Գյումրու Օլիմպիական մարզական քոլեջը, բռնցքամարտի «Սպարտակ» ակումբի անդամ էր: Կարող էր ծառայել մարզական գումարտակում, բայց սեփական ցանկությամբ հրաժարվեց. երազում էր ժամկետային ծառայությունից հետո մնալ և ծառայել որպես հետախույզ:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1552 դիտում
14:35 22-11-2024
Նոյեմբերի 25-ից ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով. սպասվում են տեղումներ