968 դիտում
12:25 14-04-2020
Արցախում ընտրությունների մասնակիցներին տրամադրվում են մեկանգամյա օգտագործման ձեռնոց, դիմակ և գրիչ
Արցախում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի մասնակիցներին տրամադրվում են մեկանգամյա օգտագործման ձեռնոց, դիմակ և գրիչ` կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու միջոցառումների շրջանակում։
«[url=https://armenpress.am/arm/news/1012090.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնել է Ստեփանակերտի 1/17 ընտրական տեղամասի հանձնաժողովի նախագահ Ռուզաննա Մելքումյանը։
«Յուրաքանչյուր քվեարկողի տրամադրում ենք մեկանգամյա օգտագործման ձեռնոց, դիմակ և գրիչ։ Ընտրատեղամասը նախապես ախտահանվել է, և որևէ վտանգ չկա»,- ասել է Մելքումյանը։
Տեղամասի հանձնաժողովի նախագահը նշել է, որ ընտրատեղամասում վաղ առավոտից նկատելի է ընտրողների ակտիվություն։ Այստեղ գրանցված է մոտ 1179 ընտրող, որոնցից ժամը 11:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ավելի քան 130 քաղաքացի։
Հանձնաժողովի նախագահը հավելել է, որ նտրական գործընթացը հանգիստ է, առանց խախտումների, և որևէ բողոք չի արձանագրվել։
Արցախի Հանրապետությունում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը։ Ապրիլի 14-ի, ժամը 08:00-ի դրությամբ բացվել են կազմավորված 282 ընտրական տեղամասերը, որոնցից 1-ը գտնվում է Երևանում` Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության շենքում, մեկ տեղամաս էլ բացվել է Շուշիի քրեակատարողական հիմնարկում։
Մարտի 31-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքներով` Արցախի նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար պայքարում երկրորդ փուլ են դուրս եկել «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը` 49,26% կողմ ձայնով, և Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը` 26,4% կողմ ձայնով։
Գործում է 8 ընտրական հանձնաժողով՝ Ստեփանակերտ քաղաքում և Արցախի 7 շրջաններում:
Արցախի Հանրապետության ոստիկանության` 2020 թվականի ապրիլի 13-ի տվյալների համաձայն, Արցախի Հանրապետությունում ընտրողների ընդհանուր թիվը կազմում է՝ 103.637, որոնցից 832 հոգի ընտրություններին կմասնակցի Երևան քաղաքում ձևավորված ընտրական տեղամասում, իսկ 1270-ը՝ ընդգրկված է լրացուցիչ ցուցակներում:
Նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը «Ֆեսյբուք»-ի իր էջում կոչ է արել արցախցիներին չմասնակցել ապրիլի 14-ին կայանալիք ընտրություններին՝ հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման վտանգը։
Արցախում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել էր ապրիլի 7-ին Միրիկ գյուղում․ դեպքերի թիվը հասել է 6-ի: Միրիկ գյուղի բոլոր բնակիչներն ինքնամեկուսացվել են։ Մեկուսացված է 17 անձ։ Թեստավորված քաղաքացիների ընդհանուր թիվը 59 է։ Երկրում հայտարարված է արտակարգ իրավիճակ։
Նմանատիպ նյութեր
14271 դիտում
09:23 31-03-2020
Արցախում քվեարկության ժամանակ քաղաքացիներին կտրամադրվի ընդհանուր առմամբ 80.000 հատ դիմակ ու 160.000 հատ ձեռնոց
8560 դիտում
19:19 13-08-2018
Հայաստանում մեկնարկել է մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակների արգելման գործընթացը
Այս բաժնից
1096 դիտում
22:13 19-11-2024
Ռուսաստանի նախագահը կայցելի Հնդկաստան
1063 դիտում
21:59 19-11-2024
Էրդողանը ՆԱՏՕ-ին կոչ Է արել մտածել Ռուսաստանի նոր միջուկային դոկտրինի շուրջ
814 դիտում
19:12 19-11-2024
Լավրովն ասել է, որ Ռուսաստանը հանդես է գալիս միջուկային պատերազմը կանխելու օգտին