211652_close_icon
views-count586 դիտում article-date 18:19 13-04-2020

«Բարսան» Պույոլին շնորհավորել է 42-ամյակի առթիվ՝ հիշեցնելով նրա գոլը «Ռեալին». ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Բարսելոնայի» նախկին ավագ Կարլես Պույոլն այսօր տոնում է իր 42-ամյակը: Կատալոնական ակումբը շնորհավորել է իր լեգենդար պաշտպանին՝ հրապարակելով նրա գոլը Մադրիդի «Ռեալին»: 2009թ. մայիսին «Բարսան» Մադրիդում 6:2 հաշվով հաղթեց «Ռեալին»: Այդ խաղում Պույոլը Չավիի փոխանցումից հետո գլխի հարվածով գրավեց Կասիլյասի պաշտպանած դարպասն ու հաշիվը դարձրեց 2:1: Պույոլն իր ամբողջ կարիերան անցկացրել է միայն «Բարսելոնայում»: Նա Իսպանիայի 6-ակի չեմպիոն է, երկրի Գավաթի կրկնակի հաղթող և Չեմպիոնների լիգայի եռակի տիտղոսակիր:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր