211652_close_icon
views-count1157 դիտում article-date 15:33 13-04-2020

ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել է տեսանյութերի մրցույց «Մնա տանը» թեմայով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 5֊12֊րդ դասարանի դպրոցականների շրջանում հայտարարում է «Մնա տանը» թեմայով տեսանյութերի մրցույթ: Ինչպես հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, ներկայացված լավագույն 3-5 տեսանյութերը կարժանանան խորհրդանշական մրցանակների: Մրցույթին մասնակցել ցանկացողներն իրենց տեսանյութերի հղումները պետք է ուղարկեն մինչև ապրիլի 23-ը, [email protected] էլ․ փոստին: Տեսանյութի տևողություն՝ մինչև 5 րոպե Լեզու՝ հայերեն։ Տեսանյութը պետք է լինի հետաքրքիր և օգտակար։ Լավագույն տեսանյութերը կտեղադրվեն ԿԳՄՍՆ կայքում և Ֆեյսբուքյան էջում: Մրցութային հանձնաժողովում ներկայացված են ԿԳՄՍՆ ներկայացուցիչներ և տեղեկատվության անվտանգության մասնագետներ:

Նմանատիպ նյութեր