211652_close_icon
views-count39722 դիտում article-date 14:49 13-04-2020

Արարատի մարզում կորոնավիրուսով վարակման դեպք արձանագրվել է 201 քաղաքացու մոտ

ՀՀ Արարատի մարզում նոր տիպի կորոնավիրուսով վարակվել է 201 քաղաքացի։ Այս մասին հայտնել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։ «Արարատի մարզում, վերջին տվյալներով, ունենք կորոնավիրուսով 201 վարակակիր, 600 մեկուսացված։ Արտաշատի բժշկական կենտրոնում բուժում է ստանում 110 պացիենտ»,- գրել է Սարգսյանը։ Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ: ՀՀ ազգային ժողովը արտակարգ դրությունը երկարաձգելու հարցը կքննարկի ապրիլի 14-ի հատուկ նիստում։ Հայաստանում ապրիլի 13-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 1039 է, արձանագրվել է մահվան 14 դեպք: Կորոնավիրուսից ապաքինվել է 211 քաղաքացի։

Նմանատիպ նյութեր