211652_close_icon
views-count1807 դիտում article-date 14:38 13-04-2020

Կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման երկու ծրագրով արդեն իսկ բաշխվել է 10.5 մլրդ դրամ

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին՝ փոքր ու միջին ձեռնարկություններին վերաբերող ծրագրով արդեն կա բավարարված 205 վարկ՝ 8 մլրդ 851 մլն դրամ գումարով: Այդ մասին կառավարության արտահերթ նիստում տեղեկացրեց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: «Բաշխվածությունն ամբողջ հանրապետությունում է, բավական հարթ բաշխված է: Նաև գործունեության ոլորտի առումով էլ լավ բաշխվածություն է՝ հյուրանոցային բիզնես, ռեստորանային, գյուղվերամշակում, առևտուր, առողջապահություն: Ունենք արդեն մերժված հայտեր, մերժումների հիմնական պատճառը չհամապատասխանությունն է մեր դրած չափանիշներին: Նրանք ունեն ժամկետանց հարկային ու վարկային պարտավորություններ»,- «[url=https://armenpress.am/arm/news/1011966.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ, նշեց Արթուր Ջավադյանը: ԿԲ նախագահի խոսքով՝ վարկերի հայտերի քանակը բավական մեծ է, այս պահին կա 691 հայտ, ընդհանուր առմամբ մոտ 39 մլրդ դրամի չափով: Մյուս միջոցառմամբ, որը վերաբերում է գյուղատնտեսությանը, բավարարված հայտերի քանակը 536-ն է, որից 417-ը միկրովարկերն են՝ տրված գյուղացիական տնտեսություններին: Ընդհանուր գումարի չափը 1 մլրդ 606 մլն դրամ է: «Ամբողջությամբ երկու ծրագիրը միասին 10 մլրդ 458 մլն դրամ է կազմում»,- նշեց ԿԲ նախագահը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ երբ ծրագրերը հաստատում էին, հոռետեսական գնահատականներ կային, որ մարդիկ չեն դիմի, որովհետև իրենց այդպիսի վարկեր ու աջակցություն պետք չեն: «Բայց վիճակագրությունը ցույց է տալիս, որ բավական լավ ակտիվություն կա: Եվ ես համոզված եմ, որ առաջիկա օրերին թե´ գյուղվարկերի, թե´ բիզնեսին աջակցելու մասով ավելի ակտիվ ցուցանիշներ կունենանք»,- հավելեց վարչապետը:

Նմանատիպ նյութեր