Հեծանվասպորտի միջազգային միությունը աջակցության մի շարք միջոցառումներ է ձեռնարկել
                        Հեծանվասպորտի միջազգային միությունը  / UCI) / սպորտային և ֆինանսական հետևանքների դեմ պայքարի ուղղությամբ մի շարք միջոցառումներ է ձեռնարկել, որոնք  առնչվում են   առաջիկա  մրցումների  տեղափոխմանը  կամ չեղարկմանը։ 
Մրցաշարերը  դադարեցվել են մինչև 2020 թ․  հունիսի 1-ը։
Համաշխարհային  ճգնաժամը  ազդեցություն կունենա  միջազգային օրացույցի վրա և կհանգեցնի եկամուտների զգալի կրճատման: 
Ի  նշան համերաշխության, ճգնաժամի սկզբից, ձեռնարկվել են աջակցության մի շարք օժանդակ միջոցառումներ։ UCI- ն կփոխհատուցի չեղյալ հայտարարված միջոցառումների կազմակերպիչներին։
Ֆեդերացիան  և նրա գործընկերները պայմանավորվել են  ֆինանսական դժվարությունների առջև կանգնած խմբերին  անհրաժեշտ օգնություն ցույց տալ, որպեսզի  նրանք կարողանան շարունակել իրենց գործունեությունը։
Անգործությունն ազդում է մարզիկների, թիմերի, կազմակերպիչների, գործընկերների , մարդկանց և կազմակերպությունների ճնշող մեծամասնության վրա։
Հեծանվային սպորտի  ընտանիքին  համախմբման կոչ է արվել ՝  լինել  միասնական, պատասխանատու և ուժեղ: Այս  պարագայում  հնարավոր  կլինի  հաղթահարել  COVID-19- ը  և վերականգնել հեծանվային մրցումները։
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

