211652_close_icon
views-count84665 դիտում article-date 13:26 12-04-2020

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին պատկանող հողատարածքներում գտնվող շինության մոտ հայտնաբերվել է «ՏՄ 62 Պ» տիպի ական, որը պայթեցվել է

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ ապրիլի 11-ին, զենք-զինամթերքի հայտնաբերման դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 11:50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տալվորիկ վարչական տարածքում ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին պատկանող հողատարածքներում գտնվող շինություններից մեկի մոտ հակատանկային ական կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության խումբը, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարության ինժեներական զորամասի զինծառայողները: Փրկարարներն ու սակրավորները նշված վայրում հայտնաբերել են «ՏՄ 62 Պ» տիպի հակատանկային ական, որը տեղում պայթեցման եղանակով վնասազերծվել է: Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Բաղրամյանի բաժնի օպերատիվ խումբը: Փաստի առթիվ ոստիկանության Բաղրամյանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ահազանգողը եղել է Տալվորիկ համայնքի ղեկավարը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր