211652_close_icon
views-count34263 դիտում article-date 21:40 11-04-2020

Դատարանը ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենին ծեծի ենթարկողին ազատ է արձակել

[url=https://shamshyan.com/hy/article/2020/04/05/1151694/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, այսօր՝ ապրիլի 11-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանից ազատ է արձակվել Երևան քաղաքի բնակիչ, 24-ամյա Արամ Պետրոսյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինիս նկատմամբ ոստիկանության Մաշտոցի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 258 հոդվածի հատկանիշներով և նա, ով կասկածվում է ապրիլի 2-ին Մարգարյան փողոցում՝ «Կայզեր» սուպերմարկետի մոտ ՀՀ պետական գույքի կառավաևման կոմիտեի «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր տնօրեն 30-ամյա Արման Աբրահամյանին ծեծի ենթարկելու մեջ, հայտնաբերվել էր Երևան քաղաքի ոստիկանոևթյան վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից: Դատարանը նրա ձերբակալությունն այսօր համարել էր ոչ իրավաչափ ու ազատ արձակել: Ինչպես ավելի վաղ հայտնել էր [url=https://shamshyan.com/hy/article/2020/04/05/1151694/]SHAMSHYAN.com[/url]-ը, ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում խուլիգանություն կատարելու փաստով նյութեր էին նախապատրաստվում: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2020/04/05/1151694/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ապրիլի 4-ին ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ ապրիլի 2-ին, ժամը 22:00-ի սահմաններում Մարգարյան փողոցում՝ «Կայզեր» սուպերմարկետի մոտ, Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդը ձայնային ազդանշաններ տալով՝ հարկադրաբար կանգնեցրել է Nissan մակնիշի 375 ՏՏ 60 համարանիշի ավտոմեքենայի վարորդին, որից հետո Mercedes-ի վարորդն իր ընկերների հետ անհիմն վիճաբանել են Nissan-ի վարորդի հետ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը ու բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել հասարակության նկատմամբ, այնուհետև դիտավորությամբ վնասել են Nissan-ի կողային հայելին և պատճառել վարորդին վնասվածքներ, որից հետո ճիվաղները Mercedes-ով հեռացել են: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Nissan-ի վարորդը Երևանի բնակիչ, 30-ամյա Արման Աբրահամյանն էր, ով աշխատում է ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր տնօրեն: Մաշտոցի ոստիկանները ձեռնարկել էին ահրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Mercedes-ի «առյուծի կաթ կերած» վարորդին ու նրա ընկերներին հայտնաբերելու ուղղությամբ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր