211652_close_icon
views-count3555 դիտում article-date 20:25 11-04-2020

Հայկ Մարտիրոսյան. Դեռևս պիկին անգամ չհասած` սահմանափակումներ հանելն ուղղակի անթույլատրելի է

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեռևս պիկին անգամ չհասած` սահմանափակումները հանելը` ուղղակի անթույլատրելի է: Հատկապես բացօթյա շինարարությունը, տնտեսական խանութների, գիտական հետազոտությունների ոլորտի, տեքստիլ արտադրության բացումն ուղղակի հանցավորության է նման: Զարգացած երկրներում ոչ մի տեղ երկու կարծիք չկա այն մասին, որ մինչև առնվազն հունիս-օգոստոս այս ոլորտները բացելն ուղղակի անթույլատրելի է: Հայաստանի կառավարությունը գնում է սրան, որովհետև չի կարողանում ժողովրդի սոցիալական անվտանգությունն ապահովել: Որովհետև վախենում է սոցիալական պայթյունից: իսկ ապահովել` այս կառավարությունը կարող է, բայց ի զորու չէ: Անընդունակ է: Եվ դրա գինը լինելու են կյանքեր: Միջազգային բոլոր լուրջ մասնագետներն ասում են, որ պիկից դեռևս այսքան հեռու որևէ ոչ առաջնային անհրաժեշտության ոլորտ բացելը որևէ երկրում` անպայմանորեն կյանքեր է արժենալու»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր