35437 դիտում
10:53 11-04-2020
Երևանի ճանապարհային ոստիկանության պետի հանձնարարականով պարզվում է վթարված BMW-ի վարորդի ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ ապրիլի 11-ին, Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Վահան Էվինյանը օպերատիվ տեղեկություն է ստացել, որ Սիլիկյան թաղամասից դեպի 4-րդ գյուղ տանող ճանապարհին՝ Ասֆալտի գործարանի հարևանությամբ, վթարված BMW մակնիշի ավտոմեքենա կա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղեկությունը Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը փոխանցել է ՃՈ 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակ, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ։
Ճանապարհային ոստիկանները նշված վայրում՝ ճանապարհից դուրս, հայտնաբերել են ամբողջովին վթարված BMW մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենա։
Այս պահին ՃՈ ծառայողները պարզում են մեքենայի սեփականատիրոջ ինքնությունը, ինչպես նաև՝ արդյո՞ք վթարի հետևանքով հիվանդանոցներ տուժած կամ տուժածներ դիմել են, թե ոչ։
Ավտոմեքենայի մոտ՝ դրսում, ՃՈ ծառայողները հայտնաբերել են BMW մակնիշի 35 XC 471 համարանիշի տեխնիկական անձնագիր՝ տրված Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի բնակիչ Սարո Գալստյանի անվամբ։
Ճանապարհային ոստիկանությունը պարզում է նաև վարորդի ինքնությունը, ինչպես նաև՝ ժամը քանիսին է տեղի ունեցել վթարը։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 62+
62+