7048 դիտում
09:37 10-04-2020
Միխայիլ Բաղդասարովը սնանկ է ճանաչվել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Միխայիլ Բաղդասարովը, որը ժամանակին համարվում էր Սերժ Սարգսյանի մերձավոր օլիգարխը և մեր երկրի ազգային ավիափոխադրողը, սնանկ է ճանաչվել։ Վճիռն օրինական ուժի մեջ է մտել այս տարվա մարտի 10-ից: Ի դեպ, ՀՀ սնանկության դատարանի որոշմամբ Միխայիլ Բաղդասարովի սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Նարեկ Նազարյանը:
Նշենք, որ Միխայիլ Բաղդասարովին սնանկ ճանաչելու պահանջով դատարան է դիմել Վահե Խաչատրյան անունով քաղաքացի։ Պարզվում է՝ Բաղդասարովին քաղաքացին դեռևս նախորդ տարվա հոկտեմբերի 15-ին տրամադրել է 70 մլն դրամ գումար։ Բաղդասարովն այն խոստացել է հետ վերադարձնել հոկտեմբերի 31-ին, սակայն չի կատարել ստանձնած պարտավորությունը։ Վահե Խաչատրյանը դիմել է դատարան և խնդրել Բաղդասարովին ճանաչել սնանկ։
Ի դեպ, Բաղդասարովը փետրվարի 17-ին ստացել է դիմումի պատճենը և սահմանված ժամկետում գրավոր չի վիճարկել իր սնանկությունը:
Հիշեցնենք, որ 2012 թվականին էլ սնանկացել էր Միխայիլ Բաղդասարովին պատկանող «Միկա Քորփորեյշն» ընկերությունը։ Ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջով դատարան էր դիմել Երևանի քաղաքապետարանը:
Դրանից տարիներ առաջ Միխայիլ Բաղդասարովը Հայաստանի ամենահարուստ մարդկանց եռյակում էր և ԱՊՀ երկրների գործարար վերնախավի ամենաազդեցիկ ներկայացուցիչների երեք տասնյակում: Իսկ հետագայում Բաղդասարովին պատկանող ընկերությունները, իրար հերթ չտալով, սնանկացել են»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
6458 դիտում
10:07 25-11-2016
Միխայիլ Բաղդասարովի «Միկա Քորփորեյշնլ» ընկերությունը սնանկ է ճանաչվել. «Ժողովուրդ»
2381 դիտում
09:06 07-06-2014
Միխայիլ Բաղդասարովը ինքնաթիռներն է վաճառում․ Ժողովուրդ
3437 դիտում
09:05 19-08-2014
Միխայիլ Բաղդասարովը Հայաստանում է. նա խոստացել է վճարել իր նախկին աշխատակիցների ողջ աշխատավարձը. Ժողովուրդ
Այս բաժնից
610 դիտում
09:02 03-05-2024
Նաիրա Հովսեփյանը լքեց ԲԴԽ պաշտոնը, բայց կշարունակի մնալ դատավոր. ԲԴԽ անդամներն են համոզել․ «Ժողովուրդ»
544 դիտում
08:32 03-05-2024
Կարեն Անդրեասկանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը` Freedom House -ի զեկույցում. «Ժողովուրդ»