4156 դիտում
10:49 09-04-2020
Ինչպես է աշխատում քաղաքացիների տեղաշարժը հսկող համակարգը․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արդեն գործում է քաղաքացիների տեղաշարժն ու հեռախոսազանգերի շրջանակը ֆիքսող համակարգը։ Ինչպես հայտնի է, Ազգային ժողովում ընդունված օրենքի համաձայն՝ նախատեսվում է քաղաքացիների անձնական տվյալները՝ տեղաշարժը, հեռախոսազանգերի, հաղորդագրությունների շրջանակը հասանելի դարձնել՝ ելնելով կորոնավիրուսի տարածման դեմ կատարվող գործողությունների արդյունավետությունից։
Այս ծրագրի աշխատանքները համակարգելու է հենց պարետատունը։ Իսկ ընթացակարգն այսպիսին է լինելու. վարակակրի հետ շփված քաղաքացին հաղորդագրություն է ստանալու մեկուսանալու մասին, նրան է ուղարկվում նաև այն հղումը, որով կիրառվելու է ինքնամեկուսացման տեղորոշումը գրանցելու և ստուգելու, ախտանիշների վերաբերյալ տվյալներ մուտքագրելու և փոխանցելու ծրագիրը։
Նշենք, որ կառավարության որոշման համաձայն՝ ստացված տվյալները մշակվում են հատուկ համակարգչային ծրագրի միջոցով, որի անվտանգությունը վերահսկում և սպասարկում է Ազգային անվտանգության ծառայությունը, բայց առանց տվյալները մշակելու իրավունքի:
Նկատենք, որ այս հարցը խորհրդարանում թերևս ամենաբուռն քննարկվողներից է և խորհրդարանում երկու ընթերցում էլ անցել է միայն իշխանական խմբակցության ջանքերով։ Սակայն հիշեցնենք, որ այս նախագիծը ստիպված երկու անգամ խորհրդարան բերեցին, քանի որ առաջին անգամ այն տապալվել էր արդեն իշխանական խմբակցության պատգամավորների բացակայության պատճառով»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
4452 դիտում
23:29 24-09-2015
Համբերությունը կյանք է. Ինչպես է աշխատում Cadillac Escalade-ի ձայնային հրահանգներով համակարգը. տեսանյութ
1459 դիտում
09:04 08-03-2023
Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու գործով հսկող դատախազն անցել է մարտի 1-ի գործով «Ժողովուրդ»
Այս բաժնից
1051 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
1282 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»