211652_close_icon
views-count9766 դիտում article-date 21:32 08-04-2020

Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին

[color=#CC0000]ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Ապրիլի 8-ի լույս 9-ի գիշերը Տավուշի, Սյունիքի և Արցախի հովտային գոտիներում օդում սպասվում է -2․․․-3, հողի մակերևույթին՝ -4․․․-5 աստիճան ցուրտ։ Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում օդում հնարավոր է -1․․․-2, հողի մակերևույթին՝ -3․․․-4 աստիճան ցուրտ։ Հանրապետության տարածքում՝[/color] Ապրիլի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 10-12-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 11-12-ը լեռնային շրջաններում, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ ձյան տեսքով։ Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 9-ի գիշերը կնվազի 2-3 աստիճանով, 10-11-ին՝ գիշերը, կբարձրանա 7-9, ցերեկը՝ 3-4 աստիճանով։ [color=#CC0000]Երևան քաղաքում՝[/color] Ապրիլի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 10-12-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։

Նմանատիպ նյութեր