211652_close_icon
views-count656 դիտում article-date 14:58 08-04-2020

Հայաստանի մանկական հոգեբուժական դիսպանսեր ծառայությունը կենտրոնացվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի պոլիկլինիկայում

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի պոլիկլինիկան դարձել է Հայաստանի Հանրապետության մինչև 18 տարեկան երեխաների հոգեբուժական ամբուլատոր-պոլիկլինիկական դիսպանսերային և խորհրդատվական բժշկական օգնությյան սպասարկման կենտրոն: Մինչ այդ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի պոլիկլինիկան սպասարկում էր Երևանի բոլոր վարչական շրջանները: Այսուհետ տվյալ բուժօգնությունը կազմակերպվում և իրականացվում է պոլիկլինիկայում գործող մանկական հոգեբուժական Դիսպանսեր ծառայության կողմից՝ համագործակցելով տարածքային պոլիկլինիկաների տեղամասային մանկաբույժների հետ: Բացառություն են կազմում Շիրակի մարզում մինչև 18 տարեկան հաշվառված երեխաները, որոնց բուժսպասարկումը իրականացվում է «Գյումրու հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ դիսպանսեր ծառայության միջոցով: Տեղամասային մանկաբույժի կամ ընտանեկան բժշկի կողմից դիսպանսեր հսկողության անհրաժեշտություն ունեցող մինչև 18 տարեկան երեխաները ուղեգրվում են թղթային կամ էլեկտրոնային եղանակով համապատասխան դիսպանսեր ծառայություն՝ ախտորոշման ճշտման և հետագա դիսպանսեր հսկողությունը կազմակերպելու նպատակով` կցելով երեխայի առողջության վերաբերյալ քաղվածք: Այցերը Դիսպանսեր ծառայություն կարող է իրականացվել հեռախոսազանգի միջոցով կամ էլեկտրոնային նախնական հերթագրման սկզբունքով: Հասցե` Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ ՓԲԸ պոլիկլինիկա, Գյուրջյան փող. շ. 8, հեռ. 011 63-88-37: Աշխատանքային ժամեր երկուշաբթիից ուրբաթ 09:00-18:00:

Նմանատիպ նյութեր