Հայկական ռազմաարդյունաբերական արտադրանքը հնարավոր է ներկայացվի արտերկրում. նախարար. newmedia.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանին [url=https://newmedia.am/am/news/11173?fbclid=IwAR3ThiLr41Ct2jcLRhxlC4cFe3FztDEtssS9nXV8MD0BAkLp5UDoMlKZQKE]Newmedia.am[/url]-ը հարց ուղղեց այն մասին, որ վերջերս Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ռազմարդյունաբերական համալիրի արտադրանքի մի նմուշի, որը զրոյից արտադրվել է Հայաստանում։ Եթե իհարեկ ավելին, քան վարչապետը, չենք բացի ռազմական գաղտնիք, հետաքրքրվեցինք` հնարավոր է ներկայացնել, թե ինչ կարգի արտադրանքի մասին է խոսքը, արդյոք միայն հայ մասնագետներն են այն արտադրել, կա հնարավորություն, որ այդ արտադարնքով ու առհասարակ մեր երկրի ռազմաարդյունաբերական պոտենցիալով կարող ենք դուրս գալ միջազգային շուկա:
հակոբ Արշակյանը նշեց, որ ավելի շատ տեղեկատվություն, քան վարչապետը, չի կարող տալ, սակայն ավելացրեց, որ այն համակարգ է, որն իր մեջ բազմաթիվ և բազմապրոֆիլ ուղղութուններ է ներառում: Այն բարձր տեխնոլոգիական ամենաժամանակակից, գերժամանակակից արտադրանք է:
Ըստ նախարարի` Հայաստանում այդ ներուժը կա և այն ամբողջությամբ նախագծվել է Հայաստանում:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր [url=https://newmedia.am/am/news/11173?fbclid=IwAR3ThiLr41Ct2jcLRhxlC4cFe3FztDEtssS9nXV8MD0BAkLp5UDoMlKZQKE]կայքում[/url]։